Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչխարի մսի գինը նվազել է

Հասարակություն
8608eee39d7e5da20fe40e548f16ead9

Սուրբ Խաչի տոնի գլխավոր ուտեստը գառան միսն է, որը նախորդ տարվա համեմատ էժանացել է. 1կգ միսը 4500 դրամից դարձել է 2200-ից 2500 դրամ;

«Գառի գնի իջեցումը պայմանավորված է նրանով, որ պարսիկները Հայաստանից քիչ քանակությամբ են ոչխար տանում հիմա»,- ասում են Արմավիրի մարզի մսի վաճառքով զբաղվողները։

Իսկ 150 գլուխ ոչխար ունեցող Տիգրան Իբոյանի հիմնական խնդիրը գառների կերի ապահովումն է եւ մսի իրացումը: Նրա ասելով՝ շատ ավելի ձեռնտու էր, երբ ոչխարներին իրանցիներին էր վաճառում:

Ոչխարների բուծմամբ զբաղվողներն տարվա այս շրջանում լուրջ խնդրի առաջ են կանգնում՝ որքան հնարավոր է արագ պետք է վաճառեն իրենց կենդանիներին, քանի դեռ չեն նիհարել՝ արոտավայրերից բերվելուց հետո։