Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի Փրկարարները մեկնեցին Մինսկ

Հասարակություն
f7917519034e1dd45bf9deecb30d4b2b

Այս գիշեր Բելառուսի մայրաքաղաք Մինսկ մեկնեց ՀՀ ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը, որը պիտի սեպտեմբերի 17-23-ը մասնակցի ազգային մանկական կրթական-առողջապահական "Զուբրյոնոկ" կենտրոնում կազմակերպվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին:
Դեռևս հունիսին հայտարարված բաց մրցույթի արդյունքում ԱԻ նախարարությունում մայրաքաղաքի և մարզային դպրոցներից ընտրվել էին 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ և 5 տղա):

Մասնակիցներին ընտրելիս հաշվի են առնվել նրանց առաջադիմությունը դպրոցում, գիտելիքներն արտակարգ իրավիճակների վերաբերյալ և գեղարվեստական ընդունակությունները, քանի որ հավաքի ընթացքում լինելու են տարբեր մրցույթներ ու մասնակիցները պետք է նաև փոքրիկ գեղարվեստական համարով ներկայացնեն իրենց երկիրը:

Ընտրական փուլը հաղթահարած երեխաների համար կազմակերպվել են հատուկ դասընթացներ (փրկարարական գործ, հրդեհաշիջում, առաջին բուժօգնություն, լող և այլն), ինչպես նաև տրամադրվել է հրշեջ-փրկարարի համազգեստ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։