Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերը խեղդվել է լողավազանում

Հասարակություն
27627ea3023994fa102d979f2fdb0a83

Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 8 լողավազանից փրկարարները հանել են տղամարդու դի: Ըստ ԱԻՆ-ի՝ ժամը 3.37-ին ահազանգել են, որ լողովազանում մարդ է խեղդվում եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ ջրասուզակ:
Ժամը 05.43-ին փրկարարները լողավազանից դուրս են բերել Երեւանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ, 1958թ. ծնված Ռոմեո Հարությունյանի դին: