Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծերանոցում գտել է իր ուրախությունը (տեսանյութ)

Հասարակություն
689c162c60f04144abf0eb4bd073a150

82-ամյա Հայկազ պապը միշտ նախապատրաստվում է տեսախցիկի առաջ խոսելուց առաջ: Այդ նրա համար տիկնոջ առաջ մեկ անգամ եւս իրեն պատշաճ ներկայացնելու առիթ է: Խոր ծերության իր երկրորդ կեսին գտնելը նա համարում է Աստծո պարգեւ՝ իր կյանքի միակ ուրախությունը: Տիկին Արաքսյային նա հանդիպել է մեկ տարի առաջ թիվ մեկ տուն- ինտերնատում, որտեղ երկուսն էլ ապրում են մեկ տարուց ավելի:

Տիկին Արաքսյան ժպիտով է հիշում իր և Հայկազ պապի մտերմության մասին: Նա առանց վարանելու միանգամից համաձայնել է ապագա ամուսնու առաջարկին եւ դարձել նրա կինը:

Բազմաթիվ զրկանքներ ու դժվարություններ տեսած այս տարեցներն այսօր թեեւ կարոտում են իրենց երեխաներին եւ թոռներին, սակայն չեն դժգոհում: Չեն ցանկանում խոսել նաեւ տուն ինտերնատում իրենց հայտնվելու պատճառների մասին:

Հայկազ պապը, ում տուն-ինտերնատում շեֆ են ասում, միայն նշեց, որ ունի 4 երեխա, 10 թոռ և մեկ ծոռ: Տիկին Արաքսյան նույնպես 4 զավակ ունի: