Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայր ու որդի վիճաբանել եւ հայտնվել են հիվանդանոցում

Հասարակություն
b1cc41489a1f6083c8df48655d6e580b

Երեւանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից «պոլիտրավմա» ախտորոշմամբ երեկ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն:

Ըստ ոստիականության՝ նույն օրը, ժամը 20.10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից, «կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, ստորին ծնոտի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Գ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 19.45-ի սահմաններում, հայր և որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց բնակարանում վիճաբանել են և միմյանց պատճառել նշված վնասվածքները:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: