A
A
Ի գիտություն վարորդների՝ նոր արագաչափեր
Շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2012 թվականի սեպտեմբերի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Սիլիկյան, Պարույր Սևակի, Ռուբինյանց և Դավիթ Բեկի փողոցներում:
Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։