Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատենադարանը տնօրեն է փնտրում

Հասարակություն
ac8e24ed9893b0ab0efbfbb5d8262c49

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ "Մատենադարան" Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ" պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության "Մատենադարան" Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ" պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ,
բ) պատմական կամ փիլիսոփայական, կամ բանասիրական գիտությունների, կամ արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել "Մատենադարան" Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի" զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):