Դատապարտյալների հիվանդանոցի տնօրենը չի աշխատի
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն է նշանակվել։ Նման հրաման է ստորագրել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Իսկ դրա համար հիմք է հանդիսացել նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը:
ՀՀ արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները: Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը:
Նախարարի հրամանով ծառայողական քննության կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դրվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի վրա: Այս մասին «Ա1+»-ին փոխանցում է ԱՆ մամլո ծառայությունը։