Ամենալավ կրակողը Աջափնյակի ղեկավարն է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն։
Դրան մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները:
Միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր:
Մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը , Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ովքեր պարգևատրվեցին մեդալներով:
Հայաստանի սպորտի ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ և ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը պատգրատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։