Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում հայկական տաղավարի վրա

Հասարակություն
04de4c699c580a35cd647bb3164e75d9

Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները:

Դեպքի մասին իրազեկվելուն պես, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ՀԱՄՀ պատվիրակության հետ համատեղ դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, և միջադեպն արձանագրվել է:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ:

Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ:

Ըստ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի՝ հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, և Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է:

Այս պահին ցուցահանդեսն ընթանում է՝ ըստ սահմանված կարգի, իսկ հայկական տաղավարը մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնում են Հայաստանը և Արցախը «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին: