Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է վիրավորանքը՝ խուլիգանը, թե՞ «Լֆիկի կին»-ը (տեսանյութ)

Հասարակություն
b8d6a84ce7d4f88468d5f4b581bb7c12

Քաղաքագետների միության նախագահի եւ Հիդրոէներգոնախագիծ ինստիտուտի աշխատակիցների վեճը դատարանն այսօր չլսեց։ Պարոն Հովհաննիսյանն այսօր որպես պատասխանող ներկայացավ դատարան եւ պարզեց, որ իրենն սխալ են ծանուցել: Նիստը նախատեսված էր երեկ, որը չի կայացել՝ իր բացակայության պայմաններում:

Իսկ կանայք քաղաքագետների միության նախագահից պահանջում են 3 միլիոն դրամ, որպես բարոյական փոխհատուցում:

Հմայակ Հովհաննիսյանի եւ կանանց միջեւ վեճը ծագել էր այն բանից հետո, երբ ինստիտուտի կանայք խոչընդոտել են պարոն Հովհաննիսյանին մուտք գործել իր սեփական տարածքը, որը գտնվում է ինստիտուտի շենքում:

Պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ իրականում ինքը բոլոր հիմքերն ուն երկանանց դեմ բողոք ներկայացնելու համար, քանի որ նրանք են իրեն վիրավորել՝ անվանելով խուլիգան։

Անկախ նրանից ինչ կորոշի դատարանը, Հմայակ Հովհաննիսյանը չի պատրաստվում վճարել 3 մլն դրամը. «Որովհետեւ ես որեւէ մեղավորություն չունեմ»։

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պնդում է,ո ր ինքը որեւէ կնոջ չի վիրավորել, միայն կարծիք է հայտնել: Իսկ որպես պատգամավորի թեկնածու դրա իրավունք ուներ;

«Ես ընդամենը զգուշացրել եմ, որ եթե իրենք կատարում եմ այսպիսի գործողութուն, որով նմանվում են այն կանանց, որոնց վարձել էր Սամվել Ալեքսանյանը խոչընդոտելու մեկ այլ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը»,- «Ա1+»-ին ասում է Հմայակ Հովհաննիսյանը։

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ իր դեմ հայց ներչկայացրած կանանց ուղղորդում է ` ինստիտուտի տարածքը ձեռք բերած Սենիկ Ջուլհակյանը, որը ցանկանում է տիրանալ նաեւ քաղաքագետների միության նախագահի տարածքին: