Տարոն Մարգարյանը` տարվա լավագույն քաղաքապետ (տեսանյութ)
Համազգային վստահության խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ազգային մրցանակաբաշխության 2012 թ-ի «Տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգում լավագույն քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Լավագույն քաղաքապետի մրցանակը Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և գնահատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այս կոչումը որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ճանաչվել լավագույն քաղաքապետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են կազմակերպված հարցումներին և նման պարտավորեցնող վստահություն են հայտնել: Շնորհակալ եմ նաև միջոցառման կազմակերպիչներին: Որպես Երևանի քաղաքապետ ուզում եմ ընդգծել, որ Երևանը մեր բոլորի տունն է և մենք բոլորս պարտավոր ենք սիրել ու պահպանել մեր տունը: Ես վստահ եմ, որ բոլորս միասին շատ կարճ ժամանակում կապահովենք մեր տան գեղեցկությունը, մաքրությունն ու հարմարավետությունը»։
«Տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգով մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։