Տուն տանող ճանապարհը նեղացել է (տեսանյութ)
Նեղ ու անհարմար ճանապարհը միակն է, որը տանում է տիկին Վալյայի և նրա հարևանների հողամաս, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում։
Ժամանակին, ըստ Վալյա Սարգսյանի, այն ոտքի համար հարմար ճանապարհ էր:
«2008թ 6-րդ վարչության նախկին աշխատակից Վարուժան Հարությունյանն այն քանդեց,որ իր համար մեծ ճանապարհ սարքի: Քանդել է, ու մեր տունը մտնել հնարավոր չի»,-ասում է Վալյա Սարգսյանը։
Ըստ տիկին Վալյայի ճանապարհն իրենցն է. «Քաղաքապետի որոշում կա մոտս»։
Բնակիչները պահանջում են իրենց վերադարձնել սեփականություն հանդիսացող ճանապարհի հատվածը եւ բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և Սերժ Սարգսյանին ու ստացել անորոշ պատասխան։
Ի դեպ, Վարուժան Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց, թե. «Քույրիկ ջան, բոլորը սուտ են ասում, էդ իմ ճանապարհն է, իմ սեփական տերիտորիան, իմ հողի մեջ են մտնում»
Մանրամասները` տեսանյութում