Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» տանիքն ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)

Հասարակություն
a7a8a41759c0aff9e69ae41c1783a35e

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին հրդեհ է բռնկվել Ավան վարչական շրջանի "Հարսնաքար" ռեստորանային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք:  Նախնական տվյալներով՝ այրվել է տանիքն ամբողջությամբ` մոտ 300 քառ մետր տարածք:

ԱԻՆ –ից փոխանցել են, որ հայտարարվել է հրդեհի 2-րդ աստիճանի բարդության կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել՝ 17.38-ին։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան:

Դեռեւս հայտնի չէ, թե հրդեհի պահին համալիրում որեւէ միջոցառում եղել է, թե ոչ:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին։

Այս պահին «Հարսնաքար»-ում է ոչ միայն Ռուբեն Հայրապետյանը,այլեւ Սամվել Ալեքսանյանը:

Մեր նկարահանող խումբը դեպքի վայրից հաղորդում է,որ  երբ լրագրողները փորձել են մոտենալ Ռուբեն Հայրապետյանին, վերջինս վիրավորել է նրանց։ Լրագրողները փորձել են տեղեկատվություն ստանալ նրա ընկեր Սամվել Ալեքսանյանից, ով ասել է՝ թե չգիտի, ուղղակի լսել է հրդեհի լուրն ու շտապել այնտեղ։ Նա, սակայն, կարծիք հայտնեց,որ հնարավոր է հրդեհը բռնկված լինի խորովածի  մանղալից։

Չնայած արտակարգ իրավիճակին, այսօր երեկոյան «Հարսնաքար» համալիրում տեղի է ունենալու հարսանեկան արարողություն։