Հանդիպում երկարատեւ բացակայությունից հետո (տեսանյութ)
Հանրաճանաչ հույն երաժիշտ Յանիի նվագախմբի հոլովակներից հայաստանցիներին հայտնի Forbidden Saints խմբի երաժիշտները Երեւանում են: Դուդուկահար Կամո Սեյրանյանի հրավերով այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում նրանք կմասնակցեն տոնական համերգին:
Երեւանում է նաեւ աշխարհահռչակ շեփորահար Ռամոն Ֆրորեսը:
Շեփորահարի վատ անգլերենը թույլ չտվեց հստակ արտահայտել իր զգացմունքները: Ֆլորեսի փոխարեն իրենց տրամադրությունները փոխանցեցին նրա ոչ պակաս հայտնի գործընկերները՝ «Grammy»-եռակի մրցանակակիր, թմբուկահար Արչի Փենիան եւ տավիղահար Վիկտոր Էսպինոլան ՝ ասելով, որ շատ տպավորված են Հայաստանից։
Նախկինում հայաստանաբնակ, ջութակահար Արմեն Մովսիսյանը էլ հրավիրում է լսելու խմբի՝ լատինական, հայկական ամերիկյան եւ դասական եվրոպական երաժշության տարրեր պարունակող իր օրիգինալ երաժշտությունը. «Երկար տարիների բացակայությունից հետո նորից վերադարձա իմ հայրենիքը, անչափ-անչափ ուրախ եմ, ուղղակի սիրտս լցված է զգացմունքերով»: