Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացագետ Հայաստանում դժվար թե ակցիա անեին

Հասարակություն
54494f97cf4eaab62138401f937778af

Վերջին օրերին հանրության ցնցած Վրաստանի բանտերում տիրող իրավիճակի մասին տեսանյութը անսպասելի չէր։ Վրացագետ Ջոնի Մելիքյանը հիշեցնում է. «Վերջին երեք տարում Վրաստանի մարդու իրավուքների պաշտպանը միշտ բարձրաձրել է այդ խնդիրը, որ նմանատիպ գործընթացներ են կատարվում բանտերում, սակայն ոչ մի ուշադրություն: Այս ամենը ցույց տվեց, որ ամեն ինչ չէ, որ լավ է Վրաստանում»։
Նա նշեց, որ այդ դաժանությունն իրականացնողներից տասը կալանավորվել են, ինչպես նաև կալանքի տակ է տեսանյութ տարածողը, որը գտնվում է արտերկրում:

«Այդ սկանդալից հետո մի քանի նախարար հրաժարական է տվել, երիտասարդությունը ոտքի է կանգնել. ակցիաներ, բողոքներ: Սա ավելի ամրապնդեց ընդդիմության դիրքերը և իհարկե՝ ազդեց իշխանության ռեյտինգի վրա»,- ասում է պարոն Մելիքյանը։
Վրացագետը չբացառեց, որ ծեծվողների մեջ կարող էին հայեր լինել, քանի որ հանցագործը ազգություն չունի, հավելելով, որ այդ միջադեպը ոչ մի անդրադարձ չի կարող ունենալ հայ համայնքի վրա. « Հայ-վրացական հարաբերությունների վրա չի ազդի։ Հայ համայնքը դատապարտեց այդ ոչ մարդկային վերաբերմունքը»՛

«Ա1+»-ի այն հարցին, եթե Հայստանի բանտերում էլ նման սկանդալ լիներ,այն կարող էր ազդել ներքին քաղաքական վիճակի և ընտրությունների վրա, պարոն Մելիքյանը դրական պատասխանեց։
«Սակայն ընտրությունների առանձնահատկությունները մեր երկու հանրապետություններում տարբեր են: Կարող է ինչ -որ նախարար հրաժարական տար, բայց ոչ մի քանիսը, սակայն ակցիաներ, բողոքներ դժվար թե լինեին: Բոլոր դեպքերում մեր բանտերում նման բան չէր կարող լինել, քանի նոր մեր երկրում այդ ոլորտն ավելի լավ վիճակում է: Վերջին երկու տարվա ընթացքում հայկական բանտերում մահացել է մոտ 65 մարդ, Վրաստանում նույն ժամանակահատվածում՝ 282 դատապարտյալ»,-ընգծեց վրացագետը:

Ինչ վերաբերում է Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և հայ համայնքի ներգրավվածությանը այդ գործընթացին, ըստ վրացագետի հայ համանքի դերը շատ մինիմալ է, շատ պասիվ, քանի որ վրացական ներքին պրոցեսների մեջ հայկական ուժ մենք չունենք:

<<Ճիշտ է կան հայեր թե իշխող, թե ընդիմադիր թևերում, սակայն ակտիվ ներգրավվածություն չկա>>: