Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վառվում է ՀՀԿ-ի տանիքը (տեսանյութ)

Հասարակություն
5ff69230ac9a15fb657c2fbde27f4d29

 Երեւանի Մելիք Ադամյան փողոցում`  Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքում հրդեհ է   բռնկվել։ Ըստ ԱԻՆ-ի ահազանգը եղել է, որ այրվում է ՀՀԿ շենքի տանիքը։ «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ ծուխ է դուրս գալիս ՀՀԿ նորակառույց շենքի տարբեր հարկերից։

Հրդեհի բարդության "Բիս 1" կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

 Հիշեցնենք, որ ուղիղ 4 ամիս առաջ՝ մայիսի 22-ին կրկին հրդեհ էր բռնկվել ՀՀԿ կենտրոնական շենքում, բայց այրվել էր հին շենքի տանիքը։