Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք ընտանիքի հատկացրել են մեկ սենյակ (տեսանյութ)

Հասարակություն
19353a733bc6e3f02baa1c869ca5c194

46 ամյա Գայանե Զաքարյանը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի, ընդհուպ ինքնասպանության, եթե չհասնի արդարության: Նա իր բազմանդամ ընտանիքի հետ երկար տարիներ բնակվել է Սիսակյան 22 վթարային շենքում,որը քանդելուց հետո հայտնվել է փողոցում:

7 հոգուց բաղկացած ընտանիքին հատկացվել է ընդամենը 48 քմ մակերեսով 1 սենյականոց բնակարան։Գայանե Զաքարյանը միակը չէ ,որ տուժել է վթարային շենքի քանդման արդյունքում։Ըստ Գայանեի՝ իրենց իրավունքը տարբեր դատական ատյաններում փորձել են պաշտպանել ևս 17 ընտանիքներ,բայց ապարդյուն։

Մեկ սենյականոց բնակարանում ապրող 7 անձիք՝ երեք առանձին ընտանիքներ են: Տիկին Գայանեի հարսը չի դժգոհում ամուսնում հարազատներից, սակայն նշում է, որ ֆիզիկապես չեն տեղավորվում փոքրիկ սենյակում:

Գրանցում չունենալու պատճառով Գայանեի թոռները մանկապարտեզ չեն կարողանում հաճախել,իսկ 8 ամյա դուստրը, նրա խոսքերով, մի կերպ տեղավորվել է առաջին դասարանում։

Այս ընտանիքի վրդովմունքը կրկնապատկվում է, այն պարզ պատճառով, որ իրենց որոշ նախկին հարեւանները, որոնք բարձրաստիճան պաշտոնայնների հարազատներ էին 1 սենյականոցի փոխարեն 3-ն են ստացել: