Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարձավճարները չեն թանկացել

Հասարակություն
9630a53f917882dfc73553fa134cf153

Այս տարի որոշ բուհերում վարձավճարները թանկացել են, որոշներում ՝ չեն գրանցվել գնային փոփոխություններ:
Երևանի պետական համալսարանի 19 ֆակուլտետներից և ոչ մեկում գնային փոփոխություններ չեն եղել:

«Էլիտար» ֆակուլտետները գտնվում են գնային սանդղակի բարձր հորիզոնականներում` իրավագիտություն (500 000 դրամ), միջազգային հարաբերություններ (500 000 դրամ), տնտեսագիտություն (480 000), ռոմանագերմանական բանասիրություն (450 000), արևելագիտություն (450 000):
«էլիտար» ֆակուլտետների վարձավճարները հինգ տարիների ընթացքում գնային փոփոխություններ չեն կրել:
Մնացած ֆակուլտետներում այս տարիների ընթացքում տեղի են ունեցել վարձավճարների թանկացումներ: Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության և աշխարհագրության, կենսաբանության, փիլիսոփայության և հոգեբանության հայ բանասիրության, ռուս բանասիրության ֆակուլտետներում ուսումը թանկացել է 50 000 , պատմության, աստվածաբանության և ժուռնալիստիկայի ֆակուլտետներում` 20 000, իսկ սոցիոլոգիայի ֆակուլտետում` 70 000 դրամով:

Իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ինչպես հինգ տարի առաջ, այնպես էլ այս տարի, բոլոր ֆակուլտետներում վարձավճարները կազմում է 400 000 դրամ:

Վարձավճարների թանկացումներ չեն եղել նաև Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում` բուժական գործի և ստոմատոլոգիայի ֆակուլտետներում ուսանողը վճարում է 800 000, իսկ դեղագործության ֆակուլտետում 580 000 դրամ:
Իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 400 000 դրամից 450 000 դրամ է դարձել ուսումը երկու ֆակուլտետներում ` կառավարման եւ հաշվապահական հաշվառում ;
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում էլ 5 տարվա ընթացքում բոլոր ֆակուլտետների վարձավճարները նախկին 500 000 հազարի փոխարեն այսօր դարձել են 600.000 դրամ։