Ո՞րն է ՀՀԿ հրդեհի պատճառը
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի նոր մասնաշենքի տանիքի հրդեհը մարելուց հետո ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այրվել է մոտ 10 քմ տարածք։
«Ժամը 11-30-ի սահմաններում հրշեջ-փրկարարներն արդեն ՀՀԿ կենտրոնական գարսենյակի մոտ էին: Տարվել են քանդման աշխատանքներ հրշեջ-փրկարարների կողմից, որ վերջնական համոզվեն, որ այլ օջախ չմնա և հետագայում չկրկնվի»,- հյատնեց նա:
Պարոն Գաբրիելյանը դժվարացավ ասել, թե ինչը կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ:
«Պատճառը չենք կարող ասել, հրդեհատեխնիկական հետազոտություններից հետո նոր պարզ կլինի: Նախորդ հրդեհը նույնն կարգի էր: Հրկիզման հարց չի եղել, գուցե դա տանիքում աշխատող շինարարների անփութության հետևանքով է եղել»,-նշեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ նախորդ հրդեհը ՀՀԿ-ում բռնկվել էր չորս ամիս առաջ։