A
A
«Քո աչքերով»-ը կրկին քեզ հետ է (տեսանյութ)
Տասնօրյա ընդմիջումից հետո տեխնիկական խնդիրները լուծված են, եւ «Ա1+»-ի «Քո աչքերով» հավելվածն արդեն հասանելի է ընթերցողին։
Դուք արդեն հեշտությամբ կարող եք բեռնել լուսանկար եւ տեսանյութ։
«Քո աչքերով» հավելվածը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են լինել իրադարձությունների կենտրոնում, ում հետաքրքիր է իրենց շրջապատող աշխարհը, ովքեր կցանկանային ներկայացնել իրենց հայացքը տարբեր հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ հավելվածում մեր քաղաքացիներն արդեն հասցրել են տեղադրել հարյուրավոր լուսանկարներ ու տեսանյութեր: