Աշխարհահռչակ դաշնակահարը հանդես կգա Երեւանում
«Երևանյան Հեռանկարներ» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 27-ին, ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Եվգենի Կիսսինի համերգը։
Մեր օրերի խոշորագույն դաշնակահարներից մեկը՝ Եվգենի Կիսսինը, ծնվել է 1971 թ Ռուսաստանում՝ հրեական ընտանիքում։ 17 տարեկան հասակում նվագել է Հերբերտ Ֆոն Կարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, նաև Վալերի Գերգիևի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Եվգենի Կիսսինը եղել է 1992 թ Գրեմմի մրցանակաբաշխության հատուկ հյուրը, ում կենդանի կատարումն ունկնդրել է շուրջ մեկ միլիարդ մարդ։ Կիսսինը ստացել է երկու Գրեմմի մրցանակ։
Նա նաև արժանացել է երաժշտական ասպարեզի գրեթե բոլոր մրցանակներին և պարգևներին։
Երևանում Եվգենի Կիսինը հանդես է գալու մենահամերգով` ծրագրում ներկայացնելով Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի և Լիստի ստեղծագործությունները։