Մամիկոնյանի արձանի մոտ՝ շինարարություն
Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակայքում կատարվող շինարարությունը «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի «շրջանակներում է»։
Այդ մասին հայտնում է «Միջազգային գործարար կապերի աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Մանուկյանը։
Արդեն մի քանի ժամ է ՝ Ֆեյսբուքի օգտատերերը ահազանգում են , որ Վարդան Մամիկոնյանի արձանի անմիջապես դիմաց երկհարկանի շինություն են կառուցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-28-ը Երեւանում կկայանա «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը,որի նպատակն է Հայաստանում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին աջակցությունը։
Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու աշխարհի մոտ քսան երկրներից գործարարներ, որոնք ներկայացնելու են իրենց արտադրանքը, ինչպես նաև մասնակցելու են տեղի արտադրող և ներկրող ընկերություններ:
Լուսանկարը՝ Ելենա Խաչվանքյանի: