A
A
Սեյսմիկ կայաններ կտեղադրվեն Երեւանում
Անգլիական արտադրության նորագույն թվային վեց սեյսմիկ կայաններ կտեղադրվեն մայրաքաղաքի և ՀԱԷԿ-ի միջև ընկած տարածքում։
Օրերս Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հավանություն է տվել ՀՀ ՍՊԱԾ-ի ներկայացված ծրագրին։
Բացի այդ, շուտով ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ ևս 6 նոր սեյսմիկ կայանների տեղադրման ուղղությամբ կսկսվեն նախապատրաստական աշխատանքներ։
Դրանցից երկուսը կտեղադրվեն ՀՀ հարավային հատվածում, որտեղ դիտակայանների թիվը համեմատաբար քիչ է, երեքը` հանրապետության կենտրոնական մասում, մեկն էլ` հյուսիս-արևմուտքում` Բավրայի մոտ։