A
A
Հեռախոսները չեն աշխատում
Գյումրու քաղաքապետարանի աշխատանքային հեռախոսներն արդեն մի քանի օր է, ինչ չեն աշխատում։
Հեռախոսային օպերատորը հստակ նշում է, որ տվյալ համարն անջատված է պարտքերի պատճառով: Բնակիչները ասում են, որ ստեղծված վիճակն ու պարտքերի չվճարումը (ոչ միայն հեռախոսակապի, այլեւ աշխատավարձերի) ուղղակիորեն կապ ունի քաղաքապետի փոփոխությունն հետ:
Հարցի վերաբերյալ «Ասպարեզը» փորձել է պարզաբանում ստանալ քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանից: Վերջինս նշեց, որ հեռախոսների չաշխատելու պատճառը տեխնիկական է, իսկ այն հարցին, թե ե՞րբ կլուծվեն տեխնիկական խնդիրները` Լ.Աղեկյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, ես քաղաքում չեմ, բայց կլուծվի` չի կարող չլուծվել, մեկ երկու օրվա ընթացքում կլուծվի»: