Ավտոպատահարներ. Կան վիրավորներ
Ոստիկանության ամփոփագրից
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Դեու-Նեքսիան» բախվել է «Օպելի»
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.30-ին, Սասունցի Դավթի փողոցի թիվ 6 դպրոցի մոտ «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Դեու-Նեքսիա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Թբիլիսյան խճուղում
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևան-Երասխ ճանապարհին
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.05-ին, Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
էջմիածին-Արմավիր ճանապարհին
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Պեժո-405» մակնիշի ավտոմեքենայի վարորդը էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևան-Մեղրի ճանապարհին
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով մեկ ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: