Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարի երթ մաղթեց Խաչիկ Ասրյանը

Հասարակություն
0ec1a214306ef8c9d69e22514a20a6a2

Այսօր հաշմանդամների այլևս ավանդույթ դարձած վազքարշավը մեկնարկեց Հանրապետության հրապարակից: Արդեն երկրորդ տարին է, որ Անկախության տոնի առթիվ Սպորտի և երիտասարդության նախարարությունը մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ վազքարշավ է կազմակերպում դեպի Եռաբլուր` զոհված ազատամարտիկների հուշահամալիրին ծաղկեպսակ դնելու համար:

Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության մասսակայան ստորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Եղիշ Դավթյանը հուսով է, որ
Հաջորդ տարի այդ միջոցառումը անցկացնելու են ամբողջ հանրապետության մասշտաբով:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողներ, հեծանվորդներ, մի շարք սպորտային ակումբների անդամներ:

«Նմանատիպ միջոցառումները կոնկրետ ինձ ու կարծում եմ իմ նման շատ հաշմանդամների տալիս են հասարակությանն ավելի լավ ինտեգրվելու հնարավորություն»,-ասաց Արշակ Մանուկյանը,ով անվանասայլակին է։
Նա առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս նախագծին և ինչպես ինքն է ասում, շատ ընկերներ է ձեռք բերել ու դրական լիցքեր ստացել:

Սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի ողջույնի խոսքից հետո վազքարշավի մասնակիցները ճանապարհ ընկան։ Միջացառմանը մասնակցելու համար չկան տարիքային կամ սեռային սահմանափակումներ: