A
A
Սկսվել է փոխգնդապետի դատը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է հուլիսի 1-ին «Հարսնաքարը» պայթեցնելու սպառնալիքի համար մեղադրվող ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատական նիստը։
Վարդան Սամվելյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանը 5 րոպե ժամանակ խնդրեց դատարանից իր պաշտպանյալի դիրքորոշումը ճշտելու համար՝ դատական նիստը անցկացնել արագացված ընթացակարգով, թե ոչ։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը՝ Վահե Ավետյանի՝ դաժան ծեծի հետեւանքով սպանության փաստից զայրացած Վարդան Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: