78-ամյա կնոջը հարկայինը քաղցած է պահում (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի բնակիչ 78-ամյա Ռայա Պռազյանն արդեն 2 ամիս է՝ կուշտ փորով անկողին չի մտնում, քանի որ հարկային մարմինները նրա 31 հազար դրամ թոշակից 10 հազար դրամը պահում են՝ որպես վարչական տուգանք:
Նա մինչեւ 2006 թվականը գյուղի դպրոցի մոտ փոքր կրպակ է ունեցել եւ դպրոցականների համար փքաբլիթներ ու մաստակ է վաճառել, պարտաճանաչ վճարել է բոլոր հարկերը, սակայն իր կրպակը թալանել են ու դրանից հետո դադարեցրել է գործունեությունը:
Ռոզա Պռազյանը «Հետքին» ասել է, որ իրեն ոչ ոք չի տեղեկացրել, ինքն էլ չի իմացել, որ հարկային մարմնում պետք է գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում գրի: Եվ ահա այս տարվա առաջին կեսին 78-ամյա կինը Վարդենիսի հարկային մարմնից գրություն է ստացել, որ իրեն տուգանել են 500 հազար դրամով:
Ամեն ամիս Ռայա տատի թոշակից պետք է 10.000-ական դրամ պահվի մինչեւ 500.000 դրամ տուգանքը զրոյականացվի։
Մանրամասները «Հետքի» տեսանյութում