«Հայ ֆեստ»-ի բաժակները՝ երեխաների ձեռքերով
Տարածաշրջանի գլխավոր թատերական փառատոններից մեկը` «Հայ ֆեստ»-ը այս տարի տոնում է իր 10-ամյակը:
Սակայն «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ իրենք «Հայ ֆեստ»-ի տասնամյակը առանձնահատուկ շուքով չեն նշելու։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Ռուսաստանը փառատոնին չի մասնակցի:
Այս տարի «Հայ ֆեստ»-ը կկայանա հոկտեմբերի 2-9-ին` Երևանում,որին կմասնակցեն 25 թատերական և պարային խմբեր՝ 18 երկրներից, այդ թվում Ճապոնիայից, Եվրոպայից, Իրանից և Վրաստանից:
Կլինեն նաև 5-8 բացօթյա ներկայացումներ: Սպասվում է նաև ուսանողական ծրագիր, որտեղ ներգրավված են ուսանող և երիտասարդ ռեժիսորների ներկայացումները:
Այս տարի «Հայ ֆեստ»-ը կունենա 10 բեմահարթակ:
Փառատոնի հյուրերի համար նախատեսված բաժակների նկարազարդությամբ այս տարի զբաղվում են սոցալապես խոցելի ընտանիքների եւ մանակատների շնորհալի երեխաները։
Վերջիններս հնարավորություն կստանան անվճար դիտել փառատոնի բոլոր մանկական ներկայացումները: