Երկնքի հետ պայման կապել հնարավոր չի (տեսանյութ)
Արմավիրի մարզի Գայի գյուղի սեափականաշնորհված հողերի մեծ մասը անմշակ է մնացել։Գյուղի բնակիչները ասում են,որ հողերը անմշակ թողնելու համար բազմաթիվ պատճառներ կան։Խուրշուդ Քոչարյանը պատճառներից մեկը համարում է գյուղմեխանիզացիայի ծառայությունների թանկությունը։
Գյուղացիներն իրենց հողը մշակելու համար, այսօր, միայն մեկ տարբերակ ունեն՝ վարկեր վերցնել։ Իսկ այս քայլին դիմել ոչ բոլորն են համարձակվում, քանի որ եղանակային պայմանները ոչ միշտ են կանխատեսելի:
Աղասի Բադալյանը հիշեցնում է,որ երկնքի հետ պայման կապել հնարավոր չի. եղել է դեպք,երբ կարկուտը քշել ,տարել է ամեն բան, բայց պետության կողմից երբեք ոչ մի փոխհատուցում չեն ստացել։
Գայի գյուղում ավելի բերքառատ են տնամերձ հողակտորները, քան սեփականաշնորհվածները։Ինչպես գյուղացիներն են նշում, դրանք ավելի լավ են պարարտացվում։
Գյուղացիները ասում են, որ ամբողջ օրը հողի հետ կռիվ են տալիս, արևի տակ քրտինք թափում, իսկ գիշերը իրենց բերքը շուկա են տանում եւ ջրի գնով հանձնում վերավաճառողներին։Նրանք համոզված են ,որ արած աշխատանքից հետո իրենք մեկ կիլոգրամի մեջ հազիվ 20 դրամ եկամուտ են ունենում, իսկ վերավաճառողը 80 ից 100 դրամ։