Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ դասընթաց՝ հարկադիրների համար

Հասարակություն
0fdca47d30fa85a7810990f6ad6da660

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար հարկադիր կատարողների 2012 թվականին հատուկ ուսուցման դասընթացը, որում ներգրավված են Երևանի և մարզային ստորաբաժանումների 65 հարկադիր կատարողներ:

Նշենք, որ հատուկ ուսուցումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է մասնակցի հատուկ ուսուցման դասընթացին, որի նպատակը մասնագիտական հմտությունների կատարելագործումն է: Այս մասին հայտնում է ԴԱՀԿԾ մամլո ծառայությունը։