Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք հոգի կալանավորվել են

Հասարակություն
42f000f9095d37ee2a8883f23f7ec5db

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել թվով 3 անձանց, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Առաքելյանին, Գ. Մարտիրոսյանին եւ Ժ. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործը, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է: