A
A
Գնորդները իտալացիներն են
Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը սեպտեմբերի 24-ից վաճառվում են: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Հանրապետական» մարզադաշտի տոմսավաճառ Սուսաննա Գալստյանը, թեև դեռ մեկ օր է անցել, ֆուտբոլասերների կողմից մեծ ակտիովություն է նկատվում:
Նրա հավաստմամբ` հիմնականում վաճառվել են 10000-դրամանոց տոմսերը` արևմտյան և արևելյան տրիբունաների: Գնորդները միայն հայեր չեն: Մեծ թիվ են կազմում նաև օտարերկրացիները` ռուսներ, իտալացիներ։
Հիշեցնենք, որ տոմսերը վաճառվում են 5000, 7000 և 10000 դրամով: Ի դեպ, հայ ֆուտբոլասերները սոցիալական ցանցերում բողոքում են այս գներից։