Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որդին ձերբակալվեց, հայրը հրաժարական տվեց

Հասարակություն
96697c0cf052f3eea70e4e6567f521bf

Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.55-ին,ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ռեստորաններից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Մեկնած օպերատիվ խմբին ռեստորանի սեփականատերը հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Սևակ Մինասյանը Երևանյան փողոցի վրա գտնվող ռեստորանի տարածքում վիճաբանել է իր հետ, քաշքշել, հարվածներ հասցրել, այնուհետև գոտկատեղից հանելով անհայտ տիպի ատրճանակ` 2-3 անգամ օդ է կրակել:

Սեպտեմբերի 26-ին, ժամը15.30-ին, Սևակը կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել իր անվամբ գրանցված «Կոլտ» տիպի օդամղիչ ատրճանակը:
Սևակ Մինասյանը ձերբակալված է:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Սեւակը Արմավիր մարզային դատախազի տեղակալի որդին է։ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփանի հրամանով Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը այսօր ազատվել է աշխատանքից:  Սերժիկ Մինասյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բարոյական պատասխանատվություն զգալու պատճառով: