«Վերջին ֆուտուրիստ»-ի առաջին ցուցահանդեսը
Այսօր Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի ուշխորհրդային ավանգարդի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Վահրիճ Բախչանյանի հետմահու անհատական ցուցահանդեսը :
Նրա գործերը զետեղված են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր պատկերասրահներում և թանգարաններում,սակայն Հայաստանում ցուցադրվելու են առաջին անգամ:
Վահրիճ Բախչանյանը իրեն համարում էր 150 տոկոսանոց հայ, թեև ծնվել է Խարկովում, հետո արտագաղթել է ԱՄՆ,կյանքի մեծագույն մասը ապրել Նյու Յորք քաղաքում։
«Խորհրդային ավանգարդի հայրապետ», «վերջին ֆուտուրիստ», «պեղածո գազան» այսպես են բնորոշում արվեստագետները Վահրիճ Բախչանյանին և նրա ստեղծագործությունները՛
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Նյու Յորքից հատուկ Երևան են ժամանել նկարչի այրին` Այրին Բախչանյանը և կինոռեժիսոր Անդրեյ Զագդանսկին,ով այժմ աշխատում է Բախչանյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված ֆիլմի վրա: