Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալիկը հայտարարել է, թե թմրամոլ է

Հասարակություն
3f8fe219f8a28656079156ceea03aa6f

Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Ավտոկայան Բանավան թաղամասի տնակներից մեկից բերման են ենթարկել տնակի բնակիչ 1969 թ. ծնված Վալիկ Մ.-ին:
Զննությամբ տնակի բակից հայտնաբերվել և առգրավվել են կանեփի ցողուններ` 7.450 գ, և մետաղյա տարայով 116.7 գ կանեփի չորացված տերևներ:

Ըստ ոստիկանության՝ Վալիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն և կանեփ խոտաբույս է, այն աճեցրել ու չորացրել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: