Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրենները քննություն են հանձնելու

Հասարակություն
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012 թվականի հոկտեմբերի 2-ից Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։

Քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 4-ին, 10-ին, 12-ին, 17-ին, 19-ին: Քննությունների մեկնարկը՝ ժամը 9.30-ին: