Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԹՖ ձվերում՝ վտանգավոր շեղում

Հասարակություն
2b03a5bf468748265e4f200a71e783ce

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ (ՀՍՏ 182-99 3.2.10), սպիտակուցը՝ ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ) որոնք կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ։

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել ԵԹՖ ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին