A
A
ԿԸՀ-ն «փողային» խախտումներ չի արձանագրել
Սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանված կարգի, այդ թվում` քարոզչական ծախսերի թույլատրելի առավելագույն չափի խախտումներ չեն եղել:
Այս մասին տեղեկացրել է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ԿԸՀ հերթական նիստում։
Նա նաեւ հայտնել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ապրանքները և ծառայությունները ձեռք բերելու համար կատարված ծախսերի չափը 500 հազար դրամը գերազանցելու արդյունքում հայտարարագիր է ներկայացրել Մարտունի համայնքի (ընտրողների թիվը` 9808) ղեկավարի թեկնածու Բագրատ Հարությունյանը: