ՎՊ-ն նախագիծ կներկայացնի մինչև նոյեմբերի 1-ը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի ընդլայնված նիստ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության ծրագրին առնչվող հարցեր: Համաձայն " ՀՀ Վերահսկիչ պալատի մասին" ՀՀ օրենքի` Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ`մինչև նոյեմբերի 1-ը:
Նշենք, որ 2011 թվականի գործունեության տարեկան ծրագրի մասին հավետվությունում ՎՊ-ն արձանագրել էր պետական գնումների կազմակերպման, շինարարական աշխատանքների իրականացման խախտումներ ու չարաշահումներ: Մասնավորապես, նախագծանախահաշվային փաստաթղթերում եղել են ծավալային հավելագրումներ, գների արհեստական թանկացումներ, բազմաթիվ ու բազմաբնույթ չարաշահումներն ու թերություններ են բացահայտվել սոցիալական ծառայություններում, արտադրության եւ սպառման, վտանգավոր թափոնների, ընդերքի տրամադրման եւ օգտագործման ոլորտներում: Այս ամենը հաշվի առնելով` Վերահսկիչ պալատը եկող տարի շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել պետական բյուջեի առավել ռիսկային ուղղությունների օպերատիվ հսկողությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը ։