Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենաներն այրվել են ամբողջությամբ

Հասարակություն
64b6d8c84e151594ffe5f0cd9cc6b9a0

Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.18-ին Շիրակի մարզի Սարալանջ-Փոքր Մանթաշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվել է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 00.48-ին:
Ամբողջությամբ այրվել է «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 45 ԼՏ 189 պ/հ ավտոմեքենան:


Իսկ ժամը 02.33-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա-Նալբանդյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ և կա հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.59-ին, մարվել՝ 03.15-ին:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Ա. Դանիելյանին պատկանող «Սանգ Յոնգ» մակնիշի 33 UT 538 պ/հ և Հ. Բաղդասարյանին պատկանող «ՎԱԶ-21012» 20 ՕՏ 395 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով Ա. Դանիելյանին պատկանող ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: