A
A
Օլիմպիական հաջողություններ՝ Միլանում
Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ:
Հայ աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալների:
Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:
Այսպիսով, 2012թվականին մեր հավաքականը միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ՝1 արծաթ և 11 բրոնզ:
Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:
Այս մասին հայտնում է ԿԳՆ-ը։