A
A
«Փուչիկների» գործով դատը հետաձգվեց (տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում «Փուչիկների» գործով դատավարությունը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 11-ը։
Դատարանը բավարարեց գործով միակ ամբաստանյալի՝ ՀՀԿ-ի պատվերով փուչիկները լիցքավորած անձ Սերոբ Բոզոյանի պաշտպանի միջնորդությունը եւ 10 օր տվեց նրան՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Փաստաբանի Կարեն Մանուչարյանը այսօրվանից է ներկայացվել իբրեւ պաշտպան։
Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը դժգոհեց, ըստ նրա՝ չորս օրը բավական է նյութերին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: