Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիացին՝ հանուն շիրակամուտցու

Հասարակություն
f53c4791742759d04024bda8b4c2c50b

Հոկտեմբերի 1-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Ֆրանսիայի քաղաքացի Մարկ Բրունեին, ով Շիրակամուտի դպրոցի վերանորոգման համար գումար հավաքելու նպատակով։ հուլիսի 21-ին հեծանիվով դուրս է եկել Ֆրանսիայի հարավում գտնվող Վալանս քաղաքից և ուղևորվել Հայաստան՝ անցնելով ավելի քան 10 երկրներ՝ 5000 կմ։

Սեպտեմբերի 28-ին նա կհյուրընկալվի Վալանսի հետ քույրացած Իջևան քաղաքում, իսկ Երևանում կլինի հոկտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։