A
A
Աշոտյանը կարող է հանձնարարել միայն 132 տնօրենի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ստորագրել` ուղղված ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքային տետրերի, օրագրերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ :
Միաժամանակ, նախարարը համապատասխան գրություններով դիմել է նաև Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին` նման հանձնարարականներ տալ իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին:
Հիշեցնենք, որ հանրապետությունում գործող 1396 դպրոցներից ՀՀ ԿԳՆ ենթակայության են ընդամենը 132 ուսումնական հաստատություններ: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը։