A
A
Դագաղներ տեղափոխող կառքը նորոգելու են
Ատրպատականի Հայոց Թեմի հին ձիակառքը, որը պատրաստվել էր ուղիղ 100 տարի առաջ՝ 1912 թվականին, փոխադրվել է հատուկ ատաղձագործարան՝ նորոգելու։
Ձիակառքը երկար տարիներ ծառայել է Թեմին՝ հանգուցյալների դագաղները Ազգային Հանգստարան փոխադրելու համար, իսկ ավելի վաղ՝ Առաջնորդի տեղափոխության նպատակով:
Ըստ թեմի մամլո հաղորդագրության՝ Թավրիզում է ապրում 90 -ամյա Արշավիր Բուդաղյանը, որը իր արհեստի բերումով բազմիցս վերանորոգել է այս ձիակառքը, եւ այժմ էլ հետեւելու է նորոգման աշխատանքներին։