A
A
Անհավանական հնարքներ` Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հանրապետության հրապարակն արդեն երկու ժամ է բազմամարդ է։ Այստեղ տեղի է ունենում Հայաստանի սպորտային կյանքում բացառիկ իրադարձություն՝ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթ։
Այն աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում:
Մարզիկների ներկայացումները անցկացվում են երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները ցուցադրում են իրենց անհավանական հնարքները` թռչելով օդ ավելի քան 10 մետր բարձրությունից` միաժամանակ կառավարելով 100 կգ-ոց մոտոցիկլը: