Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր երկրորդի տունը անբարեկարգ է

Հասարակություն
43ab06380c4d1c281dc522ea53f368b4

Հոկտեմբերի 1-ը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան» նշում է Հաբիթաթի համաշխարհային օրը։

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Հաբիթաթ ֆոր Հյումենիթին և նրա ազգային գրասենյակները ամբողջ աշխարհում կազմակերպելու են Հաբիթաթի համաշխարհային օրվան նվիրված հարյուրավոր միջոցառումներ, ներառյալ շինարարական մեկօրյակներ, ֆլեշմոբեր, շքերթներ, բնակարանային պայմաններին նվիրված ֆորումներ և նմանօրինակ միջոցառումներ՝ ապահով, արժանապատիվ և մատչելի կացարանի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու համար:

Միավորված ազգերի կազմակերպությունը դեռևս 1985թ. հռչակել է, որ Հաբիթաթի համաշխարհային օրը նշվելու է յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը՝ ամբողջ աշխարհում պատշաճ կացարանի խնդրին անդրադառնալու նպատակով:

Ի դեպ, Հաբիթաթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գյուղական համայնքներում գրեթե ամեն երկրորդ ընտանիքն ապրում է բնակության համար անբավարար պայմաններով կացարանում։