A
A
Երթից հետո օրհնություն ստացան
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ավելի քան 50 երիտասարդներ երեկ նախաձեռնել էին հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով։ Հեծանվային երթը կրում էր «Մենք չենք ծխում» խորագիրը։
Բժշկական համալսարանի ուսանողներին միացել էին նաև երիտասարդական տարբեր կազմակերպությունների, այլ բուհերի ներկայացուցիչներ։ Իսկ նպատակը, հեծանիվ վարելով, առողջ ապրելակերպի քարոզումն է։
Ի դեպ, պատահական չէր ընտրված երթ-ուխտագնացության օրը. սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Հեծանվորդները նաև օրհնություն ստացան Մայր տաճարում։